Արդյունավետ սկիզբ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 24-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում սկսեց ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) եւ Վեսելին Թոփալովի (Բուլղարիա) միջեւ:
Առաջին պարտիայում սպիտակներով հանդես եկող բուլղարացի գրոսմայստերն արդեն 30-րդ քայլին մրցակցին ստիպեց հանձնվել: Այդ պարտիան, ինչպես նշում են մասնագետները, Վեսելին Թոփալովի կողմից լավ պատրաստած տնային հանձնարարություն էր, քանի որ նա բոլոր քայլերը շատ արագ ու վստահ էր կատարում:
Երկրորդ պարտիայում արդեն իր ողջ տաղանդով փայլեց հնդիկ գրոսմայստերը, որը նուրբ եւ թաքնված քայլերով դիրքային առավելություն ստացավ, իսկ վերջում անցողիկ զինվորով լուրջ ճնշում գործադրեց սեւերի վրա: Թոփալովն ավելի շատ փորձեց հակագրոհ կազմակերպել, քան` պաշտպանվել, սակայն` ապարդյուն: Բուլղարացի շախմատիստը 43-րդ քայլին անձնատուր եղավ:
Այդպիսով, գործող աշխարհի չեմպիոնը որքան արագ ետ մնաց հաշվի մեջ, նույնքան արագ էլ վերականգնեց հավասարակշռությունը:
Այսօր մրցամարտում հանգստ է: 3-րդ պարտիան կկայանա վաղը: Սպիտակներով հանդես կգա Վեսելին Թոփալովը:
Հիշեցնենք, որ կողմերը կանցկացնեն 12 պարտիա: Մրցամարտի հաղթող կդառնա նա, ով կվաստակի 6,5 միավոր: Ոչ-ոքիի դեպքում կողմերը կանցկացնեն արագ շախմատի, իսկ անհրաժեշտության դեպքում` կայծակնային շախմատի պարտիաներ: