A
A
Լուկաշենկոյին նկարել են իր նստավայրում՝ ինքնաձիգը ձեռքին
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին լուսանկարել են իր նստավայրի ՝ Մինսկում Անկախության պալատի մոտ ՝ ինքնաձիգով։
Այս լուսանկարը ՌԻԱ Նովոստիին ուղարկել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը ՝ որպես պատասխան այն հարցին, թե որտեղ է գտնվում Լուկաշենկոն եւ արդյո՞ք նա հետեւում Է Մինսկում տիրող իրավիճակին, որտեղ անցկացվում է չարտոնված բողոքի ակցիան:
Հիշեցնենք, որ այսօր Մինսկում ընթացող բազմահազարանոց ցույցերի ժամանակ արդեն 125 մարդ է ձերբակալվել:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվող նախագահական ընտրություններից հետո երկրի մի շարք քաղաքներում սկսվել են չարտոնված բողոքներ, որոնց ընթացքում ոստիկանությունը արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ է կիրառել: Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը 26 տարի ղեկավարում է երկիրը, ստացել է ձայների 80.23% -ը: