Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիպլոմ եւ գնդակներ

Սպորտ

ՈՒԵՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասսայական ֆուտբոլի բաժնին երրորդ մրցանակ է հանձնել`«Մասսայական ֆուտբոլի տարածման և զարգացման» (Best Grassroots Project 2010) ծրագրով մի շարք միջացառումներ իրականացնելու համար:

Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքէջը:
Դրա համար ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ից կստանա համապատասխան պատվոգիր և գնդակներ:

ՀՖՖ-ն 2003 թ մասնակցում է ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող Grassroots ֆուտբոլի հետ կապված բոլոր միջոցառումներին, որոնց նպատակն է մասսայական ֆուտբոլի զարգացումը ՈՒԵՖԱ-ի անդամ երկրներում: 2007 թ ՀՖՖ-ն պարգևատրվել էր դիպլոմով` որպես տարվա լավագույն միջոցառում անցկացրած ֆեդերացիա: 2008-ին մեր ֆեդերացիան արդեն պարգևատրվել էր 4 դիպլոմով` «Թերզարգացածների լավագույն միջոցառում», «Խուլ-համրերի ֆուտզալի առաջնություն», «Վետերանների առաջնություն», «Բաց զվարճալի ֆուտբոլային դպրոցներ» ծրագրերի շրջանակներում: