Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիենայում այլեւս անելիք չունենք

Սպորտ

Հայաստանի ձյուդոիստներն Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում անցկացվող Եվրոպայի թիմային եւ անհատական առաջնությունում անհաջող հանդես եկան եւ ավարտեցին ելույթները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը, պարտվելով սփոփման առաջին մրցամարտում, դուրս էր մնացել հետագա պայքարից: Իսկ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը 3-րդ տեղի համար պայքարում միայն վերջին մարտում զիջեց իր մրցակցին եւ մնաց առանց բրոնզե մեդալի:

Այսօր մրցասպարեզ մտավ մեր վերջին մասնակիցը` 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը: Ավաղ, մեր մարզիկն առաջին իսկ մրցամարտում տանուլ տվեց Կշիշտով Վիլկոմիրսկուն (Լեհաստան): Վերջինս իր հերթին պարտվեց հաջորդ փուլում, ուստի Արտյոմ Բաղդասարյանը նույնիսկ սփոփիչ մարտերի իրավունք չստացավ:

Անհաջողության մատնվեց նաեւ Ուկրաինան ներկայացնող հայազգի ձյուդոիստ Հարություն Սարգսյանը (81 կգ), որն առաջին մենամարտում հաղթանակ տարավ, իսկ երկրորդում պարտվեց եւ նույնպես ավարտեց ելույթները: