«Մարդասպանը» կմրցի «Գազանի» հետ
Աջակցիր «Ա1+»-ինԹեթեւ քաշային կարգում WIBF/WBA/WBO վարկածով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանն իր տիտղոսը պաշպանելու համար կմրցի Նադի Ռաուիի հետ: Գերմանիայում մրցամարտին տվել են «Մարդասպան թագուհին ընդդեմ գեղեցկուհի Գազանի» անվանումը:
Մրցամարտը տեղի կունենա վաղը, ապրիլի 24-ին, Համբուրգի Sporthalle մարզադահլիճում: Ըստ մասնագետների ֆավորիտ է համարվում հայկական ծագում ունեցող մարզուհին, որը մինչ այս անցկացրած բոլոր 26 մարտերում էլ հաղթանակ է տարել, այդ թվում 16-ը նոկաուտով:
Սյուզի Քենտիկյանը մեկնաբանելով առաջիկա մրցամարտը, նշել է, որ Ռաուիին շատ վտանգավոր մրցակից է, ուստի անչափ լարված պայքար է սպասվում. «Նա սիրում է գրոհել եւ միշտ փորձում է իր կամքը թելադրել մրցակցին: Նրա թույլ կողմն այն է, որ դեռ մեծ փորձ չունի պրոֆեսիոնալ բռնցքամարտում, բացի այդ հարձակվելիս հաճախ է բացվում»:
Հավելենք, որ Քենտիկյանի մրցակիցը ծագումով Մարոկոյից է: Նա աշխարհի չեմպիոնուհի է WIBA/WPBO վարկածով: Ռաուիին անցկացրել է 12 մրցամարտ, որից 11-ում հաղթել է, իսկ մեկ մենամարտ տանուլ է տվել: