A
A
Այսօր` Նալբանդյան - Յուժնի
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը այսօր Մոնտե Կառլոյին ներկայացուցչական միջազգային մրցաշարի 1/16 եզրափակիչում կհանդիպի ռուսաստանցի թենիսիստ Միխայիլ Յուժնիի հետ:
Հավելենք, որ բուքմեյքերները նախապատվությունը տալիս են արգենտինացի թենիսիստին, 1,5 գործակից հաղթանակի համար` Յուժնիի 2,5-ի դիմաց:
Առաջին փուլում Նալբանդյանը հեշտությամբ հաղթել էր գերմանացի Անդրեաս Բեկին` 6:3, 6:1, իսկ ահա Յուժնին հանգստանում էր, քանի որ վիճակահանությամբ նրան մրցակից բաժին չէր հասել: