Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբրահամը կրկին պարտվեց

Սպորտ

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը վերջերս ռինգում կրած առաջին պարտությունից հետո անհաջողության մատնվեց նաեւ ...պարահրապարակում:

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող մարզիկը մասնակցեց RTL հեռուստաընկերության կազմակերպած «Եկեք պարենք» շոուին: Նա պարելիս վայր է ընկել եւ հանձնաժողովի կողմից ստացել ամենացածր միավորը: Սակայն հեռուստադիտողների հարցման արդյունքներով Արթուրը իրավունք է ստացել մասնակցելու նաեւ շոուի հաջորդ փուլին, բայց նա հրաժարվել է այդ հնարավորությունից:

«Ես զարմացած եմ, որ այս անհաջողությունը համընկավ ռինգում կրած իմ առաջին անհաջողության հետ: Սակայն շոուն ինձ մեծ հաճույք պատճառեց, ինչպես նաեւ օգուտ տվեց», - շոուի ավարտից հետո հայտարարել է Արթուր Աբրահամը:

Արդեն հայտնի է, որ նա իր հաջորդ մենամարտն անցկացնելու է օգոստոսի 21-ին, բրիտանացի բռնցքամարտիկ Կառլ Ֆրոչի հետ: Օգտվելով ստեղծված մեծ ընդմիջումից` Արթուրը պատրաստվում է ժամանել Հայաստան եւ ապրիլի 24-ին հարգել «Մեծ եղեռնի» զոհերի հիշատակը: