Մարզիչը նյարդայնացել էր
Աջակցիր «Ա1+»-ին«Ազդակ» մամուլի ակումբում ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի հետ այսօր նախատեսված մամուլի ասուլիսը տեղի չունեցավ:
Ըստ որոշ աղբյուրների` հանրապետության ծանրամարտի գլխավոր մասնագետն այդ պահին հրավիրված է եղել հեռուստաընկերություններից մեկի առավոտյան ծրագրին:
Իսկ ահա «Ազդակ» մամուլի ակումբի ներկայացուցիչները Աշոտ Մխիթարյանի բացակայությունը բացատրեցին այն բանով, որ մարզիչը ասուլիսից հրաժարվել է ինչ-որ հանելուկային հեռախոսազանգից հետո:
«Ա1+»-ի մարզական թղթակցին Աշոտ Մխիթարյանը այդ առիթով ասաց, որ ինքը որեւէ խնդիրներ չունի լրագրողների հետ եւ առաջիկայում կհանդիպի նրանց հետ:
Ըստ նրա` իրեն այսօր զանգահարել են մամուլի մեկ այլ ակումբից, ում հետ ինքը ուներ նախապես պայմանավորվածություն` հանդիպման մասնակցելու:
«Սկսեցին իրենց պայմանները թելադրել, ինչն ինձ դուր չեկավ: Նյարդայնությունից չկարողացա գալ «Ազդակ» մամուլի ակումբ»,-ասաց նա: