Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերը Ռուսաստանում

Սպորտ

Մոսկվայում մեկնարկած շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությանը մասնակցում են նաեւ հայազգի շախմատիստներ:

Պրեմիեր լիգայի «Սանկտ Պետերբուրգ ՇՖ» թիմի 4-րդ խաղատախտակին հանդես է գալիս Սլովենիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, իսկ «Էտյուդ-Կոնտակտի» 6-րդ տախտակին խաղում է Ռուսաստանի քաղաքացի Արթուր Գաբրիելյանը:

Առաջին տուրում «Սանկտ Պետերբուրգ ՇՖ»-ը 4,5:1,5 հաշվով հաղթեց Սանկտ Պետերբուրգի «Մ. Չիգորին» թիմին: Սերգեյ Մովսիսյանը սեւերով հաղթեց ռուսաստանցի Եվգենի Ռոմանովին: «Էտյուդ-Կոնտակտը» պարտվեց Խանտի-Մանսիյսկի «Յուգրային»` 2,5:3,5, ընդ որում անհաջող հանդես եկավ նաեւ Արթուր Գաբրիելյանը:

Առաջին խմբի մրցաշարին մասնակցում են երեք հայազգի շախմատիստներ: Գոռ Հայրապետյանը հանդես է գալիս Լիպեցկի «Պերսպեկտիվայում», իսկ Գեւորգ Հայրապետյանն ու Գեորգի Պողոսյանը` Ելեցի «Ատոմ-ԷԳՈՒ» թիմում: