A
A
Առաջատար է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանցի գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում 6 տուրից հետո վաստակել է 5 միավոր եւ եւս հինգ շախմատիստների հետ բաժանում է 2-7-րդ տեղերը: Նա ընդամենը կես միավորով է ետ մնում մրցաշարի առաջատար, միջազգային վարպետ Արամիս Պեդրասա Ալվարեսից (Կուբա):
Իսպանիայի Լա Ռոդա քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցող բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը երեք տուրից հետո վաստակել է նույնքան միավոր եւ 12 առաջատարներից մեկն է համարվում: