«Փոքր թենիսի» տոն փոքրիկների համար
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց սեղանի թենիսի Հայաստանի կադետների եւ մինիկադետների առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ մտան մինիկադետները, այսինքն` մինչեւ 12 տարեկան պատանի թենիսիստները: Առաջնությանը կմասնակցեն 32 տղա եւ 24 աղջիկ: Նրանք բաժանվել են 4 խմբերի: Դրանցում 1-2-րդ տեղերը գրավածները կպայքարեն 1-8-րդ, իսկ 3-4-րդները` 9-16-րդ տեղերի համար:
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց առաջնության գլխավոր քարտուղար Աշոտ Դուրինյանը, մրցումներին մասնակցում են Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Ստեփանակերտի եւ Կապանի մարզադպրոցների սաները:
«Երեւանում այժմ սեղանի թենիս պարապում են 7, Վանաձորում` 2, իսկ մյուս չորս քաղաքներում` 1-ական մարզադպրոցներում: Սակայն Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան աշխատանքներ է տանում դրանց թիվն ավելացնելու ուղղությամբ»:
Ինչպես ասաց Աշոտ Դուրինյանը, ով նաեւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մրցավարական կոլեգիայի նախագահն է, կադետների (մինչեւ 15 տարեկան պատանի թենիսիստներ) մրցումները կտեւեն երկու օր, քանի որ կանցկացվեն նաեւ տղաների եւ աղջիկների զուգախաղեր: