Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խուսափեք մրցավարներից

Սպորտ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը, այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպում է անցկացրել ՀՀ առաջնության բարձրագույն և 1-ին խմբերում հանդես եկող ակումբների նախագահների և գլխավոր մարզիչների հետ:

Հադիպման ժամանակ քննարկվել են գալիք առաջնությանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես` «Միկա» ակումբի մարզական տնօրեն Արմեն Պետիկյանը առաջարկել է առաջնության հանդիպումներն անցկացնել մեկ ընկերության կողմից արտադրված գնդակներով, երկրորդ` ոչ թե որակազրկել վեց դեղին քարտ ստացած ֆուտբոլիստին, այլ թույլատրել մասնակցել հանդիպումներին` հետագայում զգուշացումներ ստանալու համար ուժի մեջ թողնելով բոլոր տուգանքները: Առաջին առաջարկն ընդունվել է նախագահների եւ մարզիչների կողմից, իսկ երկրորդը` ոչ:

Ռուբեն Հայրապետյանն ակումբների նախագահներին կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել թիմերում կարգապահության ամրապնդման վրա եւ հնարավորինս խուսափել մրցավարների հետ միջադեպերից, ինչպես նաև կանոնավորված աշխատանք տանել երկրպագուների հետ: