A
A
Մեկ մասնակից
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 5-11-ը հունական Սալոնիկ քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի դպրոցականների անհատական առաջնությանը Հայաստանը կներկայացնի միայն Ռոբերտ Ասատրյանը, որը կմասնակցի մինչեւ 11 տարեկան շախմատիստների մրցաշարին:
Առաջնությանը ընդհանուր առմամբ կմասնակցեն 12 երկրների 224 պատանի շախմատիստներ, այդ թվում 148-ը կներկայացնեն Հունաստանը, 19-ը`Ռուսաստանը, 17-ը` Թուրքիան, 14-ը` Ադրբեջանը, 12-ը` Վրաստանը:
Սակայն Ռոբերտ Ասատրյանն առաջնությանը մասնակցող միակ հայազգի շախմատիստը չէ: Մինչեւ 13 տարեկանների մրցաշարին հանդես կգա նաեւ Գոռ Վաթինյանը, որը կներկայացնի Ուկրաինան: