A
A
Արոնյանը հաղթեց Հաշիմովին
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի Նիցա քաղաքում շարունակվող շախմատի «Ամբերի» միջազգային մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լեւոն Արոնյանին ոչ մի կերպ չի հաջողվում կայուն խաղ ցուցադրել:
6-րդ տուրում նա պարզապես ջախջախեց ադրբեջանացի Վուգար Հաշիմովին` 2:0, իսկ ահա 7-րդ եւ 8-րդ տուրերում ոչ-ոքի`1:1 խաղաց համապատասխանաբար Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) եւ Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: Լեւոնը 16 հնարավորից վաստակել է ընդամենը 7 միավոր եւ զբաղեցնում է 9-րդ տեղը:
Մրցաշարային աղյուսակը 11 միավորով շարունակում է գլխավորել ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը: Նրանից մեկ միավոր քիչ է վաստակել նորվեգացի Մագնուս Կառլսենը:
9-րդ տուրում, որը տեղի կունենա վաղը, Լեւոն Արոնյանը կհանդիպի Ռուսլան Պոնոմարյովի հետ, որը 6,5 միավորով 10-րդն է: