ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՃանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը։ Մայիսի 7-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 24 տրանսպորտային միջոց։ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 8 մեքենայի վարորդի նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
6 մեքենայի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, 2-ը գտնվում էին հետախուզման մեջ, ևս 2 մեքենայի խլացուցիչ վերասարքավորված էր աղմուկով երթևեկելու համար, 1 տրանսպորտային միջոցի վրա տեղադրված էր ժամկետանց համարանիշ, իսկ 2-ի համարանիշերը փոխարինված էին։ Բոլոր օրինախախտների նկատմամբ՝ անխտիր, կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հարգելի' վարորդներ, պահպանե'ք ճանապարհային երթևեկության կանոնները։