A
A
«Բանանցը» հաղթեց, «Իմպուլսը»` պարտվեց
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Բանանցը», որը շարունակում է նոր մրցաշարջանին նախապատրաստվել Թուրքիայում, երրորդ ստուգողական խաղում 2:0 հաշվով հաղթեց Ղրղզստանի չեմպիոն «Դորդոյ-Դինամոյին»` 2:0:
Գոլերը խփեցին բրազիլացի Դու Բալան եւ Արսեն Բալաբեկյանը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը: Ստուգողական վերջին հանդիպումը «Բանանցը» կանցկացնի մարտի 13-ին, Կրասնոդարի «Կուբանի» հետ:
Բարձրագույն խմբի նորեկ Դիլիջանի «Իմպուլսը» Ուռեկիում անցկացրած առաջին փորձախաղում 1:3 հաշվով զիջեց «Սամտրեդիային»: Մեր թիմից միակ գոլը խփեց Գեւորգ Նռանյանը: Հաջորդ ստուգողական հանդիպումը «Իմպուլսը» կանցկացնի նույնպես մարտի 13-ին: