Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մադրիդյան եզրափակիչն առանց մադրիդցիների

Սպորտ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի այս տարվա եզրափակիչ խաղը կայանալու է Մադրիդի «Սանտյագու Բերնաբեու» ստադիոնում: Երեկ այդ ստադիոնում տեղի ունեցած 1/8 եզրափակիչի «Ռեալ» - «Լիոն» պատասխան հանդիպումից հետո պարզ դարձավ, որ եզրափակիչը կանցնի առանց մադրիդցի ֆուտբոլիստների:

Այդ խաղում դաշտի տերերին անհրաժեշտ էր հաղթել երկու եւ ավելի գոլերի առավելությամբ, քանի որ Լիոնում կայացած խաղում նրանք պարտվել էին 0:1 հաշվով:
Առաջին խաղակեսում «Ռեալին» հաջողվեց հավասարացնել ընդհանուր հաշիվը, սակայն խաղի 75-րդ րոպեին ֆրանսիացիների հարձակվող Միրալ Պյանիչի խփած պատասխան գոլը պայքարից դուրս բերեց մադրիդցիներին: Ի դեպ, «Ռեալը» 6 տարի շարունակ չի կարողանում հաղթահարել չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արգելքը:

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթր Յունայթեդը» սեփական հարկի տակ երկրորդ անգամ հաղթեց Իտալիայի «Միլանին»` 4:0 (առաջինը` 3:2), եւ նույնպես մտավ հաջորդ փուլ: