5 հաղթանակ, 8 ոչ-ոքի
Աջակցիր «Ա1+»-ինԽորվաթիայի Ռիեկա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները 18 պարտիաներից 5-ում հաղթեցին, իսկ 8-ն ավարտեցին ոչ-ոքի:
Տղամարդկանց մրցաշարում հաջող են հանդես գալիս Հրանտ Մելքումյանն ու պատանի Սամվել Տեր-Սահակյանը, որոնք երրորդ հաղթանակները տոնեցին մրցաշարում եւ 4 միավորով գտնվում են առաջատարների շարքերում: Նրանցից կես միավորով ետ են մնում Վլադիմիր Հակոբյանը, որը նույնպես հաղթեց այս տուրում, Տիգրան Պետրոսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում են 4 շախմատիստներ:
Մեր շախմատիստուհիներից առաջատարների շարքերում է միայն Լիլիթ Գալոյանը, որն այս տուրում ոչ-ոքի ավարտեց իր պարտիան եւ այժմ 4 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը: Կարեւոր հաղթանակ տարավ Լիլիթ Մկրտչյանը, որը բավական ետ էր մնում առաջատարներից: Այժմ մեր ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստուհին 3 միավորով ընթանում է 63-րդ հորիզոնականում, ինը տեղով զիջելով Էլինա Դանիելյանին: