A
A
Նախարարը` չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի բնապահպանության նախարար Շանտալ Ժուանոն հաղթող է ճանաչվել երկրի կարատեի առաջնության «կատա» վարժությունում: Այդպիսով, նա այդ մրցաձեւում 12-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոնուհի, ընդ որում` նախարարը 13 տարի շարունակ չէր մասնակցել նման մակարդակի մրցումների:
Սակայն 40-ամյա Ժուանոն այդ տարիների ընթացքում հասցրել է ամուսնանալ, երեք երեխա ունենալ եւ մեծ հաջողության հասնել քաղաքականության բնագավառում: