Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքականի կազմը հայտնի է

Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն Վրաստանի առաջնությանը:

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է վերջերս ավարտված մարմնամարզության հանրապետական առաջնությունից:

«Նախ ուրախացրեց այն, որ անցած տարվա համեմատ ավելացել էր մասնակիցների թիվը: Երկրորդ` մեծացել էր մրցակցությունը մեդալների համար, քանի որ երիտասարդները բավական առաջադիմել են վերջին մեկ տարվա ընթացքում եւ աստիճանաբար հավասար պայքար են մղում ուժեղագույների հետ», - «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց Հակոբ Սերոբյանը:

Տղամարդկանց մրցումներում 2010 թվականի բացարձակ չեմպիոն հռչակվեց փորձառու Հարություն Մերդինյանը: 2-3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Վահագն Ստեփանյանը եւ Արթուր Դավթյանը: Կանանց մրցումներում հաղթող ճանաչվեց Լիանա Կոբալյանը, իսկ արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճեցին Անի Թունյանն ու Լիլիթ Դերձյանը:

Այս առաջնությունից հետո վերջնական պարզ դարձավ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը, որը կմասնակցի Բիրմինգհեմում ապրիլի 16-23-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը. «Հարություն Մերդինյանը կմասնակցի նժույգաթափերի, իսկ Վահագն Դավթյանը` օղակների մրցումներին: Իսկ ահա երիտասարդական առաջնությանը մասնակցող Արթուր Դավթյանն ու Վահան Վարդանյանը հանդես կգան բազմամարտում: Նրանք կպայքարեն պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար»:

Մինչեւ Բիրմինգհեմ մեկնելը Արթուր Դավթյանն ու Վահան Վարդանյանը կմասնակցեն Վրաստանի բաց առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 7-10-ը, Թբիլիսիում: