A
A
Ցմահ դատապարտյալը վստահ է, որ իր գործով դատական նիստերը կկայանան
Աջակցիր «Ա1+»-ինՑմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը հույս ունի, որ կորոնավիրուսը չի խանգարի, որ տեղի ունենան իր գործով դատական նիստերը։
«Բացարձակ մտավախություն չունեմ և, կարծում եմ, ոչ մի պատճառ չկա հետաձգվի։ Իմ կյանքի ռիթմը իր հունով գնում է․ միմիայն պայքար և վերջ, որպեսզի բաղձալի ազատության մեջ լինեմ»,- «Ա1+»-ին հայտնեց նա։
Նրա գործով երկու նիստեր են նշանակված ապրիլի 23-ին եւ 27-ին։ Բացի այդ՝ նա ներման խնդրագիր է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը 1997թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել է մահապատժի, իսկ 2003թ. օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով Ստեփան Գրիգորյանին ներում է շնորհվել և մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
