Մարզազգեստը կվաճառի
Աջակցիր «Ա1+»-ինԱվստրալուհի սահնակորդ Հաննա Քեմբել-Պեգը իր մարզազգեստը, որով հանդես է եկել Վանկուվերի օլիմպիական խաղերում, կվաճառի բարեգործական աճուրդում, որպեսզի դրանից ստացված գումարը փոխանցի խաղերում մարզման ժամանակ մահացած վրացի սահնակորդ Նոդար Կումարիտաշվիլիի ընտանիքին:
«Ես ցանկանում եմ աջակցել Նոդարի ընտանիքին, որովհետեւ գիտեմ, թե ինչ ապրումների մեջ են գտնվում նրա հարազատները: Ես գտա այն միակ եղանակը, որի միջոցով կարող եմ օգնել նրանց: Մենք պետք է միշտ հիշենք եւ նշենք Նոդարի հիշատակը: Հենց դա է օլիմպիական համերաշխությունը»,-ասել է նա
Ի դեպ, ավստրալուհի սահնակորդը պատահարից մեկ օր առաջ քննադատել էր Վանկուվերի սահնակային մրցուղին, այն համարելով անչափ վտանգավոր մասնակիցների կյանքի համար.«Կարծում եմ, մրցուղիները պետք է այնպես կառուցեն, որպեսզի սահնակային սպորտում մեծ նվաճումներ չունեցող երկրների մարզիկ-մարզուհիները կարողանան պայքարել ուժեղների հետ»: