A
A
Մահվան պատճառը դեռ հայտնի չէ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մասնակից «Եվրոպա» թիմի խաղացող Գեւորգ Զարգարյանը երեկ առավոտյան մահացել է: Ակումբի ներկայացուցիչ Արթուր Մանուչարյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց, որ ֆուտբոլիստը հանկարծամահ է եղել` գիշերը քնել է, իսկ առավոտյան չի արթնացել: Մահվան պատճառը հայտնի կդառնա առաջիկա օրերին:
Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերի 13-ին լրացել էր Գեւորգ Զարգարյանի 19 տարին: