Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանը հրապարակեց կազմը

Սպորտ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակեց այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կնախապատրաստվեն մարտի 3-ին նախատեսված ընկերական հանդիպմանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:

Մեր թիմը փետրվարի 28-ից կարճատեւ ուսումնամարզական հավաք կանցկացնի Երեւանում, իսկ մարտի 2-ի առավոտյան կմեկնի Անթալիա, որտեղ ամսի 3-ին կհանդիպի Բելառուսի հավաքականի հետ:

Այդ նպատակով Վարդան Մինասյանը հավաքական է հրավիրել 21 ֆուտբոլիստ: Երեւանյան հավաքին կմասնակցեն 18-ը, իսկ Ռոման Բերեզովսկին, Ռոբերտ Արզումանյանը եւ Եղյա Յավրույանը թիմին կմիանան Թուրքիայում:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի ընդհարձակ կազմը.

Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան)
Գեւորգ Կասպարով («Կավեհ», Իրան)
Ստեփան Ղազարյան («Բանանց»)

Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Միկա»)
Ալեքսանդր Թադեւոսյան («Միկա»)
Աղվան Մկրտչյան («Միկա»)
Էդուարդ Կակոսյան («Բանանց»)
Արթուր Ոսկանյան («Բանանց»)

Կիսապաշտպաններ
Արարատ Առաքելյան («Բանանց»)
Արթուր Եդիգարյան («Պաս», Իրան)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Լեւոն Պաչաջյան («Սանտ-Նաֆթ», Իրան)
Արտակ Ալեքսանյան («Ուրալ», Ռուսաստան)

Հարձակվողներ
Սամվել Մելքոնյան («Բանանց»)
Մարկոս Պիզելի («Փյունիկ»)
Եղյա Յավրույան («Մաքքաբի» Թել-Ավիվ, Իսրայել)
Արսեն Բալաբեկյան («Բանանց»)
Էդգար Մանուչարյան («Ապելդորն», Հոլանդիա)