Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ-ոքիներ

Սպորտ

Շախմատի Լինարեսի գերմրցաշարի 4-րդ տուրում բոլոր երեք պարտիաներում էլ գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ:

Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ադրբեջանցի Վուգար Գաշիմովի հետ: Վերջինս պարտիայի սկզբում փորձեց անակնկալ քայլի օգնությամբ առավելություն ստանալ, սակայն Արոնյանը կռահեց նրա մտադրությունը, ապա բավական ուժեղ հակախաղ կազմակերպեց զինվորներով: Վերջում արդեն մեր շախմատիստն էր թելադրում իր կամքը, եւ այնքան ուժեղացրեց ճնշումը, որ սպիտակները ստիպված առաջարկեցին խաղաղ դաշն կնքել: Արոնյանը չցանկացավ ռիսկի դիմել եւ ընդունեց այն, քանի որ արդեն ոչ-ոքի էին ավարտվել Գելֆանդ - Թոփալով եւ Գրիշչուկ - Վալյեխո պարտիաները:

Չորս տուրից հետո 2,5-ական միավոր են վաստակել Վեսելին Թոփալովն ու Ալեքսանդր Գրիշչուկը, 2-ական` Լեւոն Արոնյանը եւ Ֆրանցիսկո Վալյեխոն:

Հաջորդ, 5-րդ տուրը, տեղի կունենա փետրվարի 18-ին: Այդ օրը Արոնյանը սպիտակներով կմրցի Բորիս Գելֆանդի հետ: