Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Նալբանդյանի մրցակիցը հրաժարվեց

Սպորտ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաղթանակով սկսեց ելույթները Բուենոս Այրեսի միաջազգային մրցաշարում: 1/16 եզրափակիչում նա հանդիպեց իտալացի Պոտիտո Ստարաչեի հետ: Առաջին խաղափուլում Դավիթը 6:2 հաշվով հաղթանակ տարավ, իսկ երկրորդը չկայացավ, քանի որ իտալացին հրաժարվեց շարունակել հանդիպումը:

Սա հայազգի թենիսիստի անդրանիկ մրցախաղն էր 2010 թ: Ինչպես տեղեկացրել ենք, Դավիթ Նալբանդյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց հունվարին անցկացվող Ավստրալիայի բաց առաջնությանը, ինչպես նաեւ մի քանի միջազգային մրցաշարերին: