A
A
Գոլ չենք կարողանում խփել
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության երկու առաջատար ֆուտբոլային ակումբները` Երեւանի «Փյունիկն» ու Աշտարակի «Միկան», որոնք այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Կիպրոսում, շարունակում են փորձարկել ուժերը: Երկու թիմերը երեկ երկրորդ ստուգողական հանդիպումները անցկացրին: Ավաղ, մեր ֆուտբոլիստները կրկին ձախողեցին ստուգարքները:
Ինչպես տեղեկացանք «Փյունիկի» մամուլի կենտրոնից, մեր չեմպիոնը 0:2 հաշվով պարտվել է Սերբիայի 1-ին խմբի «Բանատ» թիմին:
«Միկայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը խոշոր հաշվով պարտվել է Կիեւի «Դինամոյի» փոխարինող կազմին` 0:3: Հիշեցնենք, որ մեր թիմերը անհաջողության էին մատնվել նաեւ առաջին ստուգողական հանդիպումներին:
Հաջորդ ստուգարքները եւ «Միկան», եւ «Փյունիկը» կանցկացնեն փետրվարի 18-ին: