Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթել

Սպորտ

Իսպանական Լինարեսում ընթացող շախմատի գերմրցաշարի 3-րդ տուրում մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը երրորդ անգամ խաղաղ դաշն կնքեց, այս անգամ բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովի հետ:

Լեւոնը վերջնամասում չնայած երկու զինվորի առավելություն ուներ, սակայն մրցակիցն այնպես կառուցեց պաշտպանությունը, որ հարկ եղավ կիսել միավորը:

Տուրի մյուս երկու` Գելֆանդ - Վալյեխո, Գաշիմով - Գրիշչուկ պարտիաները, նույնպես ոչ-ոքի ավարտվեցին: Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վեսելին Թոփալովն ու Ալեքսանդր Գրիշչուկը` 2-ական միավոր, ապա հաջորդում են Լեւոն Արոնյանը եւ Ֆրանցիսկո Վալյեխոն` 1,5-ական միավոր:

Այսօր Լեւոնը սեւերով կմրցի ադրբեջանացի շախմատիստի հետ: