Լատվիան նախընտրեց Անգոլային
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականը մարտի 3-ին ընկերական խաղ կանցկացնի ոչ թե Լատվիայի, այլ Բելառուսի հետ, եւ երկրորդ` ոչ թե Կիպրոսում, այլ Անթալիայում:
Բանն այն է, որ Լատվիայի ՖՖ-ն, որի հետ ՀՖՖ-ն բանակցություններ էր վարում այդ օրը Կիպրոսում ստուգողական խաղ անցկացնելու համար, որոշեց ընդունել Անգոլայի ֆեդերացիայի կողմից արված առաջարկությունը եւ ընկերական խաղ անցկացնել հասարակածից հարավ ընկած երկրում:
Բարեբախտաբար, Հայաստանի հավաքականը շատ արագ մրցակից գտավ եւ մարտի 3-ին Անթալիայում ուժերը կչափի Բելառուսի ազգային թիմի հետ:
Նշենք, որ երկու երկրների ազգային թիմերը արդեն երեք անգամ հանդիպել են: Մեկ հանդիպում ավարտվել է մեր հավաքականի հաղթանակով 2:1, մեկն ավարտվել ոչ-ոքի` 0:0, իսկ մեկում հաջողության է հասել մրցակիցը 1:2:
Այնպես որ, Հայաստան - Բելառուս հավաքականների մակարդակով փոխհարաբերություններում առայժմ կատարյալ հավասարությունն է: