Դարչինյանը ցանկանում է «սպանել» Դոներին
Աջակցիր «Ա1+»-ինWBC եւ WBA վարկածով, 1-ին թեթեւագույն քաշում աշխարհի չեմպիոն, Վաղթանգ «Վիկ» Դարչինյանը հույս ունի, որ այս տարի կհանդիպի ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոների հետ եւ կզրկի նրան WBA-ի ժամանակավոր չեմպիոնի կոչումից:
«Տեսեք, թե ովքեր են եղել Դոների մրցակիցները վերջին երկու տարում: Բոլորն էլ թույլ, ցածր կարգի բռնցքամարտիկներ են, որոնց նույնիսկ չարժե ռինգ թողնել: Ես աղոթում եմ, որ Դոները հաղթի իր առաջիկա մրցամարտը, չստանա վնասվածք եւ ստիպված հանդիպի իմ հետ: Այդ ժամանակ ես վերջ կտամ նրա կարիերային, քանի որ նոկաուտի կենթարկեմ եւ վերջնականապես «կսպանեմ» նրան: Ես Դոներին դարձրեցի չեմպիոն, ես էլ նրան կզրկեմ այդ տիտղոսից»,-ասաց նա:
Դարչինյանի բարկության պատճառն այն է, որ ֆիլիպինցին ամենուր հայտարարում է, որ ինքը միակն է, ում հաջողվել է հաղթել Վիկ Դարչինյանին (դա տեղի է ունեցել 2007-ին):
Այժմ երկու մարզիկներն էլ նախապատրաստվում են իրենց հերթական մրցամարտերին: Վախթանգ Դարչինյանը մարտի 6-ին կմրցի մեքսիկացի Ռոդրիգո Գերերոյի հետ, որն անցած տարի անսպասելի հաղթելով անվանի Լուիս Մալդոնադոյին, իրավունք ստացավ պայքարելու չեմպիոնական գոտու համար: Դոները ռինգ դուրս կգա արդեն փետրվարի 13-ին: Այդ օրը նա կմենամարտի փորձառու, բայց արդեն տարեց մեքսիկացի բռնցքամարտիկ Գերսոն Գերերոյի հետ: