«Բանանցը» ջախջախեց մրցակցին
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Բանանցը», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում (Թուրքիա), ստուգողական առաջին խաղում խոշոր հաշվով հաղթեց Ռումինիայի 2-րդ լիգայի ներկայացուցիչ «Ֆարուլին»:
Առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստները երեք անպատասխան գոլ խփեցին: Ընդմիջումից հետո «Բանանցը» չնայած հանդես եկավ ոչ հիմնական կազմով, սակայն կարողացավ մեծացնել հաշվի տարբերությունը` 5:1: Մրցակիցը միակ պատասխան գոլը խփեց 11մ հարվածով:
«Ֆարուլի» գլխավոր մարզիչ Ստեֆան Ստոյկան իր թիմի խոշոր պարտությունը բացատրեց հիմնական կազմի բացակայությամբ. «Մենք երկու օր առաջ հանդիպել էինք ռուսական «Ամկարի» հետ (խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2): Այդ իսկ պատճառով այսօր փորձարկեցինք մեր երիտասարդներին, ընդ որում նրանցից մի քանիսը հանդես եկան ոչ իրենց դիրքերում»:
Երեւանի «Բանանցի» մամուլի կենտրոնից տեղեկացրին, որ թիմն իր հաջորդ ստուգողականը կանցկացնի փետրվարի 9-ին, խորվաթական «Ռիեկայի» հետ: