Պայքար Բոգոսյանի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մի խումբ ֆուտբոլասերներ հատուկ տեսահոլովակ են պատրաստել եւ տեղադրել youtube-ի կայքէջում, որով նրանք ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանին կոչ են արել հանդես գալ իր պատմական հայրենիքի հավաքականում: Այդ մասին տեղեկացնում է ուրուգվայական «Օբսերվա» թերթը:
Տեսահոլովակի առաջին մասում ֆուտբոլիստը իրեն բնորոշ ոճով «կրակում է գնդացրից» (նա հաճախ գոլից հետո նման հնարք է ցույց տալիս ձեռքերով), իսկ երկրորդ մասում երկրպագուները երգում են «Օլե, Խոակին Բոգոսյան» եւ ցուցադրում հսկա պաստառ, որի վրա գրված է. «Խոակին, միացիր Հայաստանին»:Տեղեկացնենք, տեսահոլովակը պատրաստել են Հայաստանի ֆուտբոլասերների ֆեդերացիայի անդամները (ՖԱՖ)` Արմֆուտբոլ կայքէջի հետ միասին:
Թերթը միաժամանակ նշում է, որ Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Վաշինգտոն Տաբարեսը Խոակին Բոգոսյանին ընդգրկել է թիմի ընդլայնված կազմում, որը պետք է նախապատրաստվի այս տարի ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին:
Իսկ ահա անգլիական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը եւ «Աստոն Վիլայի» նրա գործընկեր Մարտին Օ'Նիլը պայքարում են 22-ամյա հարձակվողի հետ նախնական պայմանագիր կնքելու համար: