A
A
Առաջիններից մեկը Արթուր Աբրահամն է
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայում մեծ համբավ ունեցող Dickes B հեռուստաշոույի այս տարվա առաջին հաղորդման հյուրերից մեկը կլինի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Այն կհեռարձակվի հունվարի 5-ին, տեղի ժամանակով 22:00-ին: Հեռուստաշոուի հեղինակները հայազգի բռնցքամարտիկից բացի հրավիրել են նաեւ նրա մարզիչ Ուլի Վեգներին, երգչուհի Ինգա Հումպեին, հեռուստամեկնաբան Սաբինա Հենրիին, դերասան Քրիստիան Բերկելին եւ ներկայիս ամենակարդացվող գրող Ֆրենկ Շացինգին:
Հաղորդաշարի կազմակերպիչները մասնակիցների համար ստեղծել են ակտիվ հանգստանալու պայմաններ, որի ժամանակ էլ նրանք կպատասխանեն լրագրողների հարցերին: