Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լույսերն անջատվեցին

Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Արտակ Դաշյանը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում ավարտեցին Անթալիայում կազմակերպված առաջին ուսումնամարզական հավաքը:

Ուկրաինա վերադառնալուց առաջ «Մետալուրգը» ստուգողական խաղ անցկացրեց Սերբիայի «Նապրեդակ» թիմի հետ: Մեր ֆուտբոլիստներից խաղին մասնակցեց միայն Հենրիխ Մխիթարյանը, իսկ ահա Արտակ Դաշյանը նման հնարավորություն չստացավ:

Բանն այն է, որ ընդմիջումից երեք րոպե հետո Բելեկի մարզաբազայի խաղադաշտի լուսավորությունը շարքից դուրս եկավ: Մարզաբազայի աշխատակիցներին չհաջողվեց արագ վերականգնել այն, եւ գլխավոր մրցավարը ստիպված ավարտեց խաղը: «Մետալուրգի» գլխավոր մարզիչը մինչ այդ պահը կատարել էր ընդամենը մեկ փոխարինում, բայց ոչ Դաշյանի մասնակցության: