A
A
Հոջսոնը չի վստահում
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի հավաքականի կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը մտադիր է առաջիկա մեկ շաբաթում փոխել իր ակումբը:
«Ցանկանում են հեռանալ «Ֆուլհեմից», քանի որ ինձ ձեռք չի տալիս ստեղծված իրավիճակը: Թիմի գլխավոր մարզիչ Հոջսոնը ինձ բոլորովին չի վստահում, խաղալու հնարավորություն չի տալիս, չնայած ես լավ մարզավիճակում եմ գտնվում: Ես նրան խնդրեցի նոր շանս տալ ինձ, սակայն դա էլ արդյունք չտվեց: Անչափ հիասթափված եմ, որ չեմ մասնակցում թիմի խաղերին: Հնարավոր է առաջիկա շաբաթվա վերջում տեղափոխվեմ մեկ այլ ակումբ: Ես հրավերներ ունեմ եվրոպական եւ անգլիական մի քանի ակումբներից, սակայն այժմ չեմ կարող թվել դրանց անունները»,- իրանական թերթերին պատմել է ֆուտբոլիստը: