Չեմ պատրաստվում հանդուրժել որոշ պատգամավորների կողմից իմ հասցեին հնչեցրած վիրավորանքները․ Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մտահոգված
է ԱԺ նիստերի ժամանակ դահլիճում հնչող վիրավորանքների համար։
«Այստեղ պետք է հստակեցվի խաղի կանոնները։ Ինչո՞ւ մեր ձևակերպումները
ալեգորիա չեք համարում։ Կարծում եմ, որ մենք միասին պետք է մշակենք
էթիկայի կանոն։ Ինքս այլևս չեմ պատրաստվում հանդուրժել որոշ
պատգամավորների կողմից իմ հասցեին այս ամբիոնից հնչեցրած անձնական
վիրավորանքները, ի դեպ՝ որոշների դեպքում արդեն սկսում եմ մտածել
իրավական գործընթացների մասին, որովհետև ինձ մտահոգում է այս ամենը»,-
դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ասաց տիկին Զոհրաբյանը։
«Հարգելի տիկին Զոհրաբյան, միանշանակ ողջունելով Ձեր առաջարկը՝
այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ խաղի կանոնների պահպանները բոլորն են, այդ
թվում նրանք, որոնք առաջարկում են դրանք պահպանել»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։