Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրդեհ Տոլորս գյուղում
A A
Պաշտոնական

Կանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆ

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 20։01-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետամեջ գյուղում գտնվող գործարաններից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։30-ին, մարվել՝ 21։10-ին։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը։