Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը, որն իրականացվում էր ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և ՊԵԿ աշխատակիցների կողմից։ Այս մասին գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
«Ուսումնասիրելով ներկայացված դատարանի որոշումները և իրավապահների փաստացի գործողությունները՝ հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․
Ելնելով նախաքննական գաղտնիքի պահպանման պահանջից՝ այս պահին շատ հանգամանքներ բացահայտման ենթակա չեն, սակայն կարող եմ հստակ արձանագրել, որ իրավապահ մարմինների ներկայացրած դատարանի որոշումները և տեղում իրականացված խուզարկությունը մեկը մյուսին բացահայտ հակասող էին և հակաօրինական։
Այս ապօրինությունների առթիվ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացները»,- նշել է Հովհաննիսյանը։