A
A
Չորս հայ Վանկուվերում
Աջակցիր «Ա1+»-ինՀԱՕԿ-ը այսօր` հունվարի 25-ին ՄՕԿ-ից ստացել է պաշտոնական գրություն հայ մարզիկների` օլիմպիական խաղերին մասնակցության մասին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը` Կանադայի Վանկուվեր քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից հանդես կգան չորս մարզիկներ:
Նրանք են դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք, արագավազք և 15կմ), Քրիստինե Խաչատրյանը (Գյումրի, արագավազք և 10կմ), լեռնադահուկորդներ, ամերիկահայ Անի- Մաթիլդա Սերեբրակյանը և Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր, երկուսն էլ հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք):