A
A
Մարադոնան չորրորդ անգամ հայր կդառնա
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան շուտով չորրորդ անգամ հայր կդառնա: Ինչպես տեղեկացնում է արգենտինական «Պապարացի» ամսագիրը, 49-ամյա վետերանի ներկայիս ընկերուհին` Վերոնիկա Օխեդան, հղի է եւ սպասում է առաջնեկին: Այդ փաստը հաստատել է հենց հանդեսի գլխավոր խմբագիրը, ով Վերոնիկայի մտերիմներից է:
Հիշեցնենք, որ Մարադոնան, որը ներկայումս գլխավորում է Արգենտինայի հավաքականը, երկու աղջիկ ունի իր նախկին կնոջից, իսկ Իտալիայում ունի արտաամուսնական կապից ծնված տղա: Նշենք նաեւ, որ նախկին ֆուտբոլիստն արդեն մեկ տարի է, ինչ պապիկ է դարձել (նրա ավագ աղջիկն ամուսնացած է Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Կուն Ագուերոյի հետ):