A
A
Անհավանականը` ակնհայտ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Աֆրիկայի 2010 թ գավաթի խաղարկության բացման Անգոլա - Մալի հանդիպումն արդեն հայտնվել է բուքմեյքերների ուշադրության կենտրոնում: Խաղը ավարտվել է ոչ-ոքի` 4:4, այն դեպքում, որ հանդիպման ավարտից 11 րոպե առաջ անգոլացիները հաղթում էին 4:0 հաշվով:
Պարզվում է, որ նույնիսկ այդ արդյունքի ժամանակ գտնվել են մարդիկ, որոնք հավատացել են Մալիի հավաքականին եւ խաղադրույքներ կատարել ոչ-ոքի արդյունքի վրա, իսկ այդ պահին համապատասխան գործակիցը հավասար է եղել 999-ի: Նշենք, որ սուպերգուշակությամբ աչքի են ընկել երեք երկրների` Մոլդովայի, Կիպրոսի եւ Գերմանիայի մի քանի քաղաքացիներ: