Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիադայից առաջ

Սպորտ

Կանադայի կառավարությունը սկսել է 2010 թվականի ձմեռային օլիմպիադայի մայրաքաղաք Վանկուվերի «մաքրման» աշխատանքները:

Նախեւառաջ քաղաքի կենտրոնում սահմանափակվելու են ավտոմեքենաների հոսքը: Բնակիչներին հորդորել են օլիմպիական խաղերի ժամանակ հրաժարվել ավտոմեքենաներով աշխատանքի գնալուց:

Տեղի 200 ընկերություններն արդեն որոշում են կայացրել, ըստ որի` խաղերի օրերին իրենց աշխատակիցները կանցնեն տնայնագործության: Իսկ ահա Վանկուվերի արվարձան Ուիստլերից, որտեղ կանցկացվեն դահուկասպորտի մրցումները, սկսել են տեղահանել անտուն մարդկանց:

Նրանց արգելվում է լինել մարդաշատ տեղերում, բացի այդ մի մասին տեղավորել են Սքվամիշ քաղաքում գտնվող ժամանակավոր կացարարաններում: Այդ որոշումները մեծ դժգոհություն է առաջացրել տեղի հասարակական կազմակերպությունների շրջանում, որոնք գտնում են, որ օլիմպիական խաղերի կազմակերպիչները այդպես էլ չեն կատարել իրենց պարտականությունները` կապված անտուն եւ սոցիալապես անապահով մարդկանց օգնություն ցույց տալու հարցում: