A
A
Խանգարեց հիվանդությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հնարավոր է բաց թողնի Ավստրալիայի բաց առաջնությունը:
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը չի մասնակցի նորզելանդական Օքլենդում անցկացվող միջազգային մրցաշարին: Առաջին փուլում նա պետք է մրցեր գերմանացի Ֆիլիպ Կոհշրայբերի հետ, սակայն չի ներկայացել խաղին: Ինչպես տեղեկացնում են արգենտինական լրատվամիջոցները, թենիսիստը առողջական խնդիրներ ունի (վերջին մարզման ժամանակ ուժեղ ցավեր է զգացել որովայնի գոտում):
Դավիթ Նալբանդյանը պատրաստվում է մասնակցել մրցաշրջան-2010-ի առաջին խոշոր մրցաշարին` Ավստրալիայի բաց առաջնությանը, որը կմեկնարկի հունվարի 18-ին, Մելբուռնում, սակայն եթե չհասցնի լիարժեք վերականգնվել մինչեւ առաջնության մեկնարկը, ապա ստիպված կլինի բաց թողնել նաեւ այն: