Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շադոյանը կմարզի Ստավրոպոլի ըմբիշներին

Սպորտ

2006 թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը միաժամանակ կշարունակի ելույթները:

Ազատ ոճային ըմբշամարտիկ Կարինա Շադոյանը նշանակվել է Ստավրոպոլի երկրամասի ըմբշամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն:

«Ես շարունակելու եմ ելույթներս մեծ սպորտում, սակայն միաժամանակ Ստավրոպոլի երկրամասի կին ըմբիշների համար կազմակերպելու եմ մարզումներ եւ ուսումնամարզական հավաքներ: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու նաեւ վերականգնողական պարապմունքներին, որի ժամանակ մեզ կօգնի 400 մ վազքի օլիմպիական մրցանակակիր, աշխարհի չեմպիոն Օլեսյա Զիկինան», - այդ պաշտոնում նշանակվելուց հետո հայտարարել է Կարինա Շադոյանը:

Հիշեցնենք, որ նա ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում 2006 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: