A
A
Մահացել է գրող Վլադիմիր Բուքովսկին
Աջակցիր «Ա1+»-ինԿյանքից հեռացել է սովետական գրող Վլադիմիր Բուքովսկին։ Նա 76 տարեկան էր։
Bukovsky Center կազմակերպությունից հայտնել են, որ Բուքովսկին մահացել է Մեծ Բրիտանիայի Էդդենբրուքսի հիվանդանոցում՝ սրտի նոպայի արդյունքում։
ԽՍՀՄ-ում Բուքովսկին ընդհանուր առմամբ 12 տարի անցկացրել է բանտերում եւ հարկադիր բուժման մեջ։
1976 թվականին Բուկովսկին արտաքսվել Է ԽՍՀՄ-ից և խորհրդային կառավարության կողմից փոխանակվել Չիլիի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Լուիս Կորվալանի հետ: Դրանից հետո նա տեղափոխվել Է Քեմբրիջ եւ այնտեղ բնակություն հաստատել: