Բացել լրահոսը Փակել լրահոսը
634419314_1391328959690788_3174841671011396465_n
A A
Պաշտոնական

Եղնիկը վերադարձվել է վայրի բնություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին փետրվարի 17-ին, ժամը՝ 07։30-ի սահմաններում ստացվել է ահազանգ Տավուշի մարզի Իջևան քաղաքում քաղաքացու կողմից հայտնաբերված այծյամի վերաբերյալ։

🚨 Տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում պարզել են, որ Իջևան քաղաքի բնակիչ Լ.Օ.-ն իր տան հարակից անտառամիջյան ճանապարհին նկատել է գլխի ու ոտքերի հատվածներում քերծվածքներ ունեցող մոտ 1 տարեկան այծյամ (եղնիկ), որին տեղափոխել է տան ագարակային շինության տարածք։

🔎Արտաքին զննությամբ կենդանու վիճակը գնահատվել է բավարար։

🌳 Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից եղնիկը տեղափոխվել է անտառամեջ ու բաց թողնվել վայրի բնություն։