A
A
Ամբողջական փոխհատուցում կստանան կարկուտից տուժածները
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը մտադիր է 2026 թ պետական բյուջեում կատարել վերաբաշխում եւ փոխհատուցել 2024 թ. եւ 2025 թ-ին Արմավիրի մարզի Մեծամոր, Բաղրամյան, Արագածոտնի մարզի Աշտարակ եւ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքների հողօգտագործողներին կարկտահարության համար: 2025 թ ընթացքում կառավարության կողմից փոխհատուցվել է 1,714,662,611 դրամ, իսկ առկա ֆինանսական պարտավորությունները ամբողջապես մարելու նպատակով կպահանջվի 1,002,695,284 դրամ։
Գումարը կհատկացվի «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցություն» միջոցառումից:
5 տնտեսվարողների հետ քննարկումներց պարզ է դարձել, որ ծրագրի իրականացումը իրատեսական չէ մինչեւ տարեվերջ եւ երկու տնտեսվարող խնդրել է այն հետաձգել:
Հենց այդ գումարը կուղղվի փոխհատուցմանը: