A
A
Վահագն Խաչատուրյանի և Կոստանտինոս Տասուլասի ներկայությամբ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահի Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հունաստանի նախագահական նստավայրում նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Կոստանտինոս Տասուլասի ներկայությամբ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Հայկական և հունական կողմերից հուշագիրը ստորագրել են համապատասխանաբար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը և Հունաստանի թվային կառավարման նախարարի տեղակալ Խրիստոս Դերմենտզոպոուլուսը։