A
A
Այսուհետ ՆԳ նախարարը կորոշի՝ ինչ հագնի ոստիկանը
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության ծառայողի հանդերձանքի նկարագիրը եւ կրելու ժամկետները, ինչպես նաեւ որակի եւ դիզայնի միասնական չափանիշները սահմանելու իրավասությունը կտրվի Ներքին գործերի նախարարին: Նախկինում այդ լիազորությունը վերապահված էր Կառավարությանը:
Ներքին գործերի նախարարությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում իրականացված օրենսդրական վերանայումների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել նախկին որոշումը:
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից, եւ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։ Նախագիծը ներկայացնելու է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: Այս հարցը նշված է որպես չզեկուցվող: