Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի նոր ռեկորդ է սահմանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի տղամարդկանց Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում գերգերազանց հանդես եկավ Հայաստանի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը: Մեր 89 կգ քաշային ծանրորդը պոկում վարժությունում 165 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում նա երկրորդ փորձից բարձրացնելով 200 կգ ծանրաձողը, երկամարտի արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Սակայն, Հակոբ Մկրտչյանը չբավարարվեց ձեռք բերածով և պատվիրեց 210 կգ՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների ռեկորդը թարմացնելու նպատակով: Մեր ծանրորդը բարձրացրեց նաև այդ քաշը և միանգամից երկու եվրոպական ռեկորդ սահմանեց՝ մեկը հրում վարժությունում, մյուսը՝ երկամարտում (375 կգ): Նույն քաշային կարգում հանդես եկած Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 357 կգ արդյունքով զբաղեցրերց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի: Նա փոքր բրոնզ նվաճեց պոկում վարժությունում, արծաթ՝ հրում վարժությունում: Հավելենք, որ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը միաժամանակ օլիմպիական վարկանիշային է: